ԾՆՆԴՈՑ
ԳԼ.դ (4) համար(1-17)
Ինչո՞ւ Աստւած Կայէնի ընծաների վրայ ուշադրութիւն չդարձրեց
1 Ադամը պառկեց իր կին Եւայի հետ, սա յղիացաւ, ծնեց Կայէնին ու ասաց. «Մարդ ծնեցի Աստծու զօրութեամբ»։
2 Դրանից յետոյ նա ծնեց նրա եղբայր Աբէլին։ Աբէլը դարձաւ ոչխարների հովիւ, իսկ Կայէնը հող էր մշակում։
3 Որոշ ժամանակ անց Կայէնը երկրի բարիքներից ընծայ բերեց Աստծուն,
4 իսկ Աբէլը բերեց իր ոչխարների առաջնեկներից ու գէրերից։ Աստւած բարի աչքով նայեց Աբէլին ու նրա ընծաներին,
5 իսկ Կայէնի ու նրա ընծաների վրայ ուշադրութիւն չդարձրեց։ Կայէնը շատ բարկացաւ, նրա դէմքը մռայլուեց։
6 Տէր Աստւած Կայէնին ասաց. Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ բարկացած է դէմքդ։
7 Չէ՞ որ եթէ բարի լինես, կ’բարձանաս, բայց եթէ բարի չ’լինես, մեղանչած ես լինում։ Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատւել, բայց դու իշխիր նրա վրայ :
1-Այստեղ ինձ համար հարց է ծագում , ինչ սխալութիւն կար Կայէնի ընծայի մէջ,
2-Ընծայը չ'նդունւելու պաճառով Կայէնը եղբայրասպանութիւնը կատարեց
8 Կայէնն ասաց իր եղբայր Աբէլին. «Արի գնանք դաշտ» :Երբ նրանք դաշտ հասան, Կայէնը յարձակուեց իր եղբայր Աբէլի վրայ եւ սպանեց նրան։
9 Տէր Աստւած հարցրեց Կայէնին. «Ո՞ւր է քո եղբայր Աբէլը» Սա պատասխանեց. «Չգիտեմ, մի՞թէ ես իմ եղբօր պահակն եմ»:
10 Աստւած ասաց. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբօր արեան կանչը երկրից բողոքում է ինձ։
11 Արդ, անիծեալ լինես երկրի վրայ, որը բացեց իր բերանը եղբօրդ՝ քո ձեռքով թափած արիւնն ընդունելու համար։
12 Դու պիտի մշակես հողը, բայց նա պիտի չկարողանայ քեզ տալ իր արդիւնքը։ Ահ ու դողի եւ թափառական պիտի լինես երկրի վրայ» 13 Կայէնն ասաց Աստծուն. Գործած մեղքս մեծ է թողութեան արժանի լինելու համար։
14 Եթէ այսօր ինձ հանես երկրից, ես կը թաքնուեմ քեզնից, ահ ու դողի եւ թափառական կը լինեմ երկրի վրայ, եւ ով հանդիպի, կը սպանի ինձ[միթէ գրւած չէ որ աշխարում միայն Ադամ և Եւան են եղել, բայց այստեղ ովքեր կ’ցանկանէին Կայէնին սպանեն ] :
15 Տէր Աստւած ասաց նրան. «Այդպէս չէ։ Նա, ով կը սպանի Կայէնին, եօթնապատիկ վրէժի կ՚արժանանայ» Եւ Տէր Աստուած նշան դրեց Կայէնի վրայ, որպէսզի ոչ ոք, ով հանդիպի նրան, չսպանի։
16 Կայէնը հեռացաւ Աստծու մօտից եւ բնակւեց Նայիդ երկրում՝ Եդեմի դիմաց։
17 Կայէնը պառկեց իր կնոջ հետ, սա յղիացաւ ու ծնեց Ենոքին։
[Նայիդ երկրում ովքեր էին ապրում . միթէ գրւած չէ որ Աստւածը արեւելքի կողնը Եդէմի մէջ մի պարտեզ տնկեց, և իր շինած մարդը դրաւ այնտեղ. Եւ Ադամն իր կնոջ անունը դրեց Եւայ(Կեանք), որովհետեւ նա է բոլոր մարդկանց նախամայրը]

Տէր Մուշեղ Աւետեան
************